Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտնել է, որ թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հաջողությամբ ենթարկվել է վիրահատության՝ ձախ ուսի կրկնվող հոդախախտի պատճառով։ Ինչպես նշվում է ակումբի հայտարարության մեջ, միջամտությունն իրականացրել են բժիշկներ Մանուել Լեյեսն ու Էնդրյու Ուոլեսը՝ «Ռեալի» բժշկական շտաբի հսկողությամբ։
Բելինգհեմը վնասվածք էր ստացել դեռևս 2023 թվականի նոյեմբերին՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպման ժամանակ։ Այդ պահից ի վեր նա հանդես էր գալիս առանց վիրահատության՝ հատուկ վերականգնողական ծրագրի շրջանակում։
Ներկայումս անգլիացին գտնվում է վերականգնման փուլում և առաջիկայում կվերադառնա մարզումային գործընթացին։
Այս վիրահատությունը նպատակ ունի վերջնականորեն լուծել Բելինգհեմի ուսի խնդիրը՝ նրան նոր մրցաշրջանին լիարժեք պատրաստ տեսնելու հեռանկարով։