«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն կարող է շարունակել իր կարիերան անգլիական մեկ այլ ակումբում, հաղորդում է TBR Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» հետաքրքրված է 21-ամյա արգենտինացով։ Լոնդոնյան ակումբը հունվարին արդեն նախնական բանակցություններ է վարել և ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում արգենտինացու նկատմամբ։
2024/25 մրցաշրջանում Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 խաղ, խփել 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։