«Այնտրախտը» մերժել է «Նյուքասլի» առաջարկը՝ հարձակվող Ուգո Էկիտիկեին ձեռք բերելու վերաբերյալ, հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը 23-ամյա ֆրանսիացու համար առաջարկել է 80 միլիոն եվրո։ Գերմանական ակումբը ցանկանում է ավելի մեծ գումար ստանալ ֆուտբոլիստի համար։
Ֆուտբոլիստը «Այնտրախտ» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2024 թվականի ամռանը։ Մինչ այդ նա թիմում խաղացել է վարձավճարով։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 խաղ, խփել 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։