«Վալենսիայի» և «Ռեալ Մադրիդի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը կիսվել է իր կարծիքով «Լոս Բլանկոսի» երկու խաղացողների՝ Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապպեի մասին։
«Ես ոչ մեկին չէի վաճառի։ Նրանք հիանալի խաղացողներ են, և նախագիծը պետք է կառուցվի նաև նրանց շուրջ։ Այնուամենայնիվ, եթե ուզում ես գավաթներ նվաճել, պետք է նաև քրտնաջան աշխատես, երբ ակումբը գնդակը չունի», – Կանիսարեսի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Անցյալ մրցաշրջանում 25-ամյա բրազիլացի Վինիսիուսը 58 խաղում խփել է 22 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ 26-ամյա ֆրանսիացի Մբապեն 59 խաղում խփել է 44 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։