«Ռեալ Մադրիդի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Միլան»

«Միլանը» հետաքրքրված է «Ռեալ Մադրիդի» պաշտպան Ֆրան Գարսիայի տրանսֆերով, հաղորդում է լրագրող Դանիելե Լոնգոն։

Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» և «Ռեալը» քննարկում են հնարավոր գործարքի մանրամասները։ Մադրիդյան ակումբը մտադիր է իր սանի համար ստանալ 20 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 խաղ, խփել 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ 25-ամյա իսպանացու ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt-ը իսպանացու արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։