«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունսը կարող է լքել թիմը այս ամռանը։
Ըստ The Athletic-ի՝ ֆուտբոլիստը այն խաղացողների ցանկում է, որոնց վրա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույս չի դնում։
Մինչ օրս անգլիացին թիմի կազմում անցկացրել է 277 խաղ և խփել 19 գոլ։
Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Սիթին» կարող են լքել Ջոն Սթոունսը, Իլկայ Գյունդողանը, Նիկո Օ’Ռեյլին, Մատեո Կովաչիչը, Կլաուդիո Էչևերին և Օսկար Բոբը։