Պաշտոնական. Լուկաս Վասկեսը լքում է «Ռեալ Մադրիդը»

«Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հայտարարել է թիմի պաշտպան Լուկաս Վասկեսի հեռանալու մասին։

Ֆուտբոլիստի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ հուլիսի 17-ին։

««Ռեալ Մադրիդը» հայտարարում է, որ մեր ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա՝ հուլիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 13:00-ին։ Արարողությանը ներկա կլինի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

«Ռեալ Մադրիդը» իր երախտագիտությունն ու գնահատանքն է հայտնում Լուկաս Վասկեսին՝ մեր ակումբի մեծագույն լեգենդներից մեկին», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։

34-ամյա Վասկեսը «Լոս Բլանկոսի» ակադեմիայի սան է և ակումբում է 2007 թվականից։ Այդ ժամանակվանից ի վեր նա «Ռեալի» կազմում անցկացրել է 402 խաղ։ Այս ընթացքում նա նվաճել է 23 տիտղոս՝ հինգ Չեմպիոնների Լիգա, հինգ Աշխարհի ակումբային առաջնություն, չորս ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, չորս Իսպանիայի առաջնություն, չորս Իսպանիայի սուպերգավաթ և մեկ Իսպանիայի գավաթ։