Նիկո Ուիլյամսը` «Ատլետիկում» մնալու որոշման մասին

«Ատլետիկ Բիլբաոյի» ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսը մեկնաբանել է ակումբում մնալու իր որոշումը՝ չնայած այս տրանսֆերային պատուհանում «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությանը։

«Ես ուզում եմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Ի՞նչ կարող է ավելի լավ լինել, քան փորձել դա անել իմ կյանքի ակումբի հետ։ Ես կցանկանայի շարունակել պատմություն կերտել այստեղ՝ երկրպագուների և իմ ընտանիքի աջակցությամբ», – ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է «Ատլետիկի» մամուլի ծառայությունը։

Նիկո Ուիլյամսը «Ատլետիկում» խաղում է 2021 թվականից։ Անցյալ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը հասցրել է 11 գոլ խփել և 7 գոլային փոխանցում կատարել 45 խաղում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ատլետիկը» նոր պայմանագիր է կնքել Ուիլյամսի հետ. իսպանացին թիմում կմնա մինչև 2035 թվականը։