«Նյուքասլը» զգալի առաջընթաց է գրանցել հարձակվող Հյուգո Էկիտիկեյի տրանսֆերի շուրջ բանակցություններում։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է գերմանական Sky-ի հեղինակավոր ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։ Նշվում է, որ «Այնտրախտը» ներկայումս սպասում է 23-ամյա Էկիտիկեյի համար երկրորդ առաջարկին։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Հյուգո Էկիտիկեյին գնահատում է 75 միլիոն եվրո։ «Այնտրախտի» կազմում ֆրանսիացին տարբեր մրցաշարերում անցկացրել է 64 պաշտոնական խաղ՝ խփելով 26 գոլ և կատարելով 14 գոլային փոխանցում։
Ավելացնենք, որ Անգլիայի վերջին առաջնությունում «Նյուքասլը» զբաղեցրել է հինգերորդ տեղը և դուրս եկել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ։