Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Ռոդրիգո դե Պոլը շուտով կդառնան թիմակիցներ։
Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ատլետիկոն» ընդունել է «Ինտեր Մայամիի» առաջարկը Դե Պոլի տրանսֆերի վերաբերյալ։
Ակումբների միջև գործարքը գրեթե ավարտված է։ Այժմ քննարկվում են Դե Պոլի պայմանագրի վերջնական մանրամասները։ 31-ամյա կիսապաշտպանը շուտով կստորագրի աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված կլինի չորս մրցաշրջանի համար։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կազմում Ռոդրիգո դե Պոլը նախկինում նվաճել է Աշխարհի առաջնությունը և երկու անգամ Ամերիկայի գավաթը։