Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, թե որքան գումար է «Լիվերպուլը» պատրաստ վճարել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար։
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները պատրաստել են ռեկորդային 140 միլիոն եվրո առաջարկել շվեդ հարձակվողի համար։
«Լիվերպուլը» պատրաստ է համաձայնվել, եթե «կաչաղակները» փոխեն իրենց բանակցային դիրքորոշումը, որի համաձայն՝ հրաժարվում են վաճառել շվեդին ցանկացած գումարի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում Իսակը Պրեմիեր Լիգայում խաղացել է 34 խաղ՝ խփելով 23 գոլ և կատարելով գոլային փոխանցումներ։