Լամին Յամալը նշել է, թե ով է իր կուռքը ֆուտբոլային աշխարհում

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը բացահայտել է, թե ով է իր կուռքը ֆուտբոլային աշխարհում:

«Նեյմարը իմ սիրելի խաղացողն է և պատմության լավագույններից մեկը», – իր սոցցանցերում գրել է ֆուտբոլիստը:

Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում խաղում է 2023 թվականից:

2024-2025 մրցաշրջանում իսպանացի թևայինը օգնել է կատալոնական ակումբին դառնալ Լա Լիգայի չեմպիոն՝ խփելով 9 գոլ և կատարելով 15 գոլային փոխանցում:

Transfermarkt-ի տվյալներով՝ 18-ամյա ֆուտբոլիստի կարողությունը գնահատվում է 200 միլիոն եվրո: Յամալի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականը։