Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը չինական շոուի ժամանակ կազմել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ՝ Իկեր Կասիլյաս (Իսպանիա)

Պաշտպաններ՝ Դանի Ալվեշ (Բրազիլիա), Ժերար Պիկե (Իսպանիա), Սերխիո Ռամոս (Իսպանիա), Մարսելո (Բրազիլիա)

Կիսապաշտպաններ՝ Զինեդին Զիդան (Ֆրանսիա)

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի (Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Ռոնալդինյո (Բրազիլիա), Նեյմար (Բրազիլիա) և Ռոնալդո (Բրազիլիա)։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Յամալը դարձավ 18 տարեկան: Ֆուտբոլիստը հանդես է գալիս «Բլաուգրանահի» հիմնական թիմում 2023 թվականից և ակումբի հետ արդեն նվաճել է չորս գավաթ, ինչպես նաև հաղթել է EURO-2024-ը Իսպանիայի հավաքականի կազմում։