Լամին Յամալը նոր խաղային համար ունի

«Բարսելոնայի» տաղանդավոր հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից սկսած թիմում հանդես կգա լեգենդար 10 համարի մարզաշապիկով։ Այս մասին հայտարարվել է 18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման պաշտոնական արարողության ընթացքում։

Նշենք, որ 10 համարը 2008-ից մինչև 2021 թվականը պատկանում էր Լիոնել Մեսսիին, իսկ նրա հեռանալուց հետո փոխանցվել էր Անսու Ֆատիին, ով սակայն վնասվածքներից չէր կարողանում կայուն մասնակցություն ունենալ թիմում և այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյում»։

Յամալը նախորդ մրցաշրջանում կրել է 19 համարը, որն ժամանակին նույնպես Մեսսին էր կրել։ Նրա արդյունավետությունը տպավորիչ է եղել․ 55 խաղում Յամալը խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։

Այս որոշումը խորհրդանշական նշանակություն ունի ինչպես Յամալի համար, այնպես էլ ամբողջ ակումբի, որը նրա միջոցով փորձում է շարունակել 10 համարի փառավոր պատմությունը։