📷 Ջուդ Բելինգհեմը և Ջամալ Մուսիալան EA Sports FC26-ի գլխավոր դեմքերն են

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը և «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան զարդարել են EA Sports FC26 նոր ֆուտբոլային վիդեոխաղի շապիկը։

Հիշեցնենք, որ սիմուլյատորի ստանդարտ տարբերակի թողարկումը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։ Խաղի վերջնական տարբերակի թողարկումը տեղի կունենա մեկ շաբաթ շուտ՝ սեպտեմբերի 19-ին։ Սիմուլյատորը հասանելի կլինի յոթ հարթակներում՝ PS5, PS4, Xbox Series, Xbox One, Nintendo Switch, Nintendo Switch 2 և PC։

Ի դեպ, Բելինգհեմն արդեն հայտնվել է սիմուլյատորի շապիկին։ Սակայն Մուսիալան նոր է սկսում իր դեբյուտը այս դերում։ «Սենյակակիցներից մինչև մրցակիցներ և շապիկի աստղեր», – հավելել է EA Sports-ի մամուլի ծառայությունը։

 

Image