Բրիտանական The Telegraph-ի տեղեկություններով՝ աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակի համար «Չելսիի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 350,000 ֆունտ ստեռլինգ (մոտ 402,000 եվրո) պարգևավճար։
Լոնդոնյան ակումբը, դառնալով աշխարհի նոր չեմպիոն, ստացել է 114,6 միլիոն եվրո մրցանակային ֆոնդից, որը կազմել էր 1 միլիարդ դոլար։ Եզրափակիչում Էնցո Մարեսկայի թիմը վստահ հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ՝ 3-0 հաշվով։
«Չելսիի» գոլերը խփեցին Քոուլ Պալմերն (դուբլ) և Ժոաո Պեդրոն։ Պալմերը ճանաչվել էր ինչպես եզրափակիչի, այնպես էլ ողջ մրցաշարի լավագույն խաղացող։