Թեդի Շերինգհեմ․ «Նա արժանի չէ «Բարսելոնայում» խաղալու»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Թեդի Շերինգհեմը խոսել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին:

«Լսել, թե ինչպես են մարդիկ ասում, որ ուզում են հեռանալ… ինձ դուր չեկավ, երբ Օբամեյանգը դա արեց «Արսենալում»: Կարծում եմ՝ դա սրտաճմլիկ է, և հուսով եմ, որ նա չի ստանա այն տրանսֆերը, որը ցանկանում է: Իմ տեսանկյունից, «Մանչեսթեր Յունայթեդից» «Բարսելոնա» տեղափոխվելը մի քայլ առաջ է, որին նա արժանի չէ», – ասել է Շերինգհեմը Sky Bet-ին: