Էմիլիանո Մարտինեսը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է արել «Ասթոն Վիլային» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի համար, հաղորդում է TyC Sports-ը։

32-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Մարտինեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 խաղի և բաց է թողել 61 գոլ։