Լրագրող Ֆալահ Ալ-Քահթանին սոցիալական ցանցերում նշել է, թե ինչու է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց թողնելու նոր մրցաշրջանի խաղերի 25%-ը։
Նշվում է, որ այս կերպ ակումբը փորձում է պաշտպանել պորտուգալացուն վնասվածքներից։ Կողմերի միջև համապատասխան համաձայնագիր է կնքվել։
Թիմի նոր գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը Ռոնալդուին հանգիստ կտա այն խաղերում, որոնք կարևոր չեն։
Նապորդ մրցաշրջանում Ռոնալդուն 41 խաղում (բոլոր մրցաշարերում) խփել է 35 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։