«Բավարիան» շարունակում է փորձեր կատարել «Շտուտգարտից» Նիկ Վոլտեմադեին ձեռք բերելու՝ հարձակմանը միանալու համար։ Bild-ի տվյալներով՝ մյունխենյան ակումբն արդեն երկրորդ առաջարկն է արել 23-ամյա Վոլտեմադեի համար։
Այս անգամ «Բավարիան» անմիջապես առաջարկել է 50 միլիոն եվրո, 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով և հաջորդ տրանսֆերի գումարի 10%-ը։ Սակայն, եթե հավատանք աղբյուրին, «Բավարիան» այս անգամ էլ «մերժում» է ստացել «Շտուտգարտից»։ Ակումբը պատրաստ է քննարկել միայն 65 միլիոն եվրոյից բարձր առաջարկներ։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Շտուտգարտը» խնդրել է «Բավարիային» դադարեցնել բանակցությունները Վոլտեմադեի հետ մինչև ակումբների միջև համաձայնության հասնելը։