«Բարսելոնան» նոր հովանավոր կունենա

«Բարսելոնան» մոտ է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ հովանավորչական պայմանագիր կնքելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն։

44 միլիոն եվրոյի պայմանագիրը նախատեսված կլինի չորս տարով։

Այս պահին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սպորտի և հանգստի նախարար Դիդիե Բուդիմբուն բանակցություններ է վարում կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ։ Եթե նրանք հաջողության հասնեն, ապա կապտանռնագույնների մարզական համազգեստի վրա կհայտնվի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սպորտի և հանգստի նախարարի՝ «coeur de l’Afrique» (ԿԴՀ, Աֆրիկայի սիրտ) լոգոն։

Հիշեցնենք, որ հունիսին աֆրիկյան երկիրը դարձավ «Մոնակոյի» գործընկեր։