«Արսենալը» սկզբունքային համաձայնության է եկել 18-ամյա հարձակվող Իթան Նվաներիի հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը միշտ առաջնահերթություն է տվել «Արսենալին», չնայած մի քանի ակումբների հետաքրքրությանը։
Պրեմիեր Լիգայի 2024/2025 մրցաշրջանում Իթան Նվաներին անցկացրել է 26 հանդիպում, որոնցում խփել է չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։