Հայտնի է դարձել, թե երբ կփոխվի «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հրաժարագնի կետը: Diario Sport-ի տվյալներով՝ Արաուխոյի 65 միլիոն եվրոյի հրաժարագնի կետը լրանում է այսօր՝ հուլիսի 15-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վաղվանից սկսած ցանկացած ակումբ կկարողանա գնել ուրուգվայցու պայմանագիրը միայն այն դեպքում, եթե վճարի 1 միլիարդ եվրո:
26-ամյա Արաուխոն «Բարսելոնայի» կազմում խաղում է 2018 թվականից: Նա հիմնական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 175 խաղ, խփել է տասը գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում: Transfermarkt-ի փորձագետները պաշտպանի արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո: