«Բարսելոնան» հույս ունի, որ «Լիվերպուլը» կնվազեցնի վինգեր Լուիս Դիասի համար պահանջվող գումարը։
28-ամյա կոլումբիացին մնում է «Բլաուգրանայի» առաջնահերթ նպատակը, սակայն տրանսֆերը դժվար կլինի իրականացնել կատալոնական գրանդի ֆինանսական դժվարությունների պատճառով։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ «Բարսելոնան» տեղյակ է, որ «Լիվերպուլը» ցանկանում է ձռք բերել «Ռեալ Մադրիդի» վինգեր Ռոդրիգոյին, և լսել է նաև, որ «Մերսիսայդցիները» ստիպված կլինեն վաճառել իրենց խաղացողներից մեկին՝ բրազիլացուն ձեռք բերելու համար, ուստի նրանք հույս ունեն իրականացնել Դիասի գործարքը։
Transfermarkt-ը Լուիս Դիասի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո, մինչդեռ Ռոդրիգոյի գինը՝ 90 միլիոն եվրո։