«Նյուքասլը» շարունակում է աշխատել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Հյուգո Էկիտիկեի տրանսֆերի ուղղությամբ։ Ֆրանսիացին «կաչաղակների» առաջնահերթ տրանսֆերային նպատակն է։
Ինչպես հայտնի է, «Այնտրախտը» 23-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 100 միլիոն եվրո և չի մտադրվում զիջումների գնալ։ Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, անգլիական ակումբը պատրաստ է բավարարել խնդրանքը և գերազանցել սեփական տրանսֆերային ռեկորդը։
Մինչ օրս «Նյուքասլի» ամենաթանկ ձեռքբերումը մնում է Ալեքսանդր Իսակը, որը 2022 թվականի ամռանը 70 միլիոն եվրոյով գնվել է «Ռեալ Սոսյեդադից»։