Մոյզե Քին․ «Պատրաստ եմ ամեն ինչ տալ այս ակումբի համար»

«Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Քինը մեկնաբանել է իր հնարավոր հեռանալու մասին տեղեկատվությունը:

25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները, սակայն հարձակվողն ինքը չի շտապում հեռանալ:

«Ես շատ մոտիվացված եմ և վճռականորեն տրամադրված եմ շարունակել խաղալ այստեղ: «Ֆիորենտինան» շատ բան է տվել ինձ, օգնել է դժվար պահերին, ուրախ եմ նոր մրցաշրջանը նոր մոտիվացիայով սկսելու համար և պատրաստ եմ ամեն ինչ տալ ակումբի համար», – հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Քինի խոսքերինծ։ Անցած մրցաշրջանում «մանուշակների» հարձակման առաջատարը 44 խաղում խփել է 25 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: