«Միլանը» մեկ բառով է անդարդարձել Լուկա Մոդրիչի տեղափոխությանը

«Միլանի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի աստղային նորեկին՝ 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։ Կողմերը մեկ տարվա աշխատանքային պայմանագիր են կնքել երկուշաբթի՝ հուլիսի 14-ին։

«Լեգենդ», – իր սոցիալական ցանցերում գրում է իտալական ակումբը։

Հիշեցնենք, որ Մոդրիչը 2012 թվականից ի վեր խաղում է «Ռեալ Մադրիդի» կազմում Իսպանիայի առաջնությունում։ «Արքայական» ակումբի կազմում կիսապաշտպանը խաղացել է 597 խաղ, խփել 49 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։ «Սերուցքայինների» հետ խորվաթը նվաճել է 27 տիտղոս, այդ թվում՝ վեց անգամ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթ։