Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենյանը կարող է հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հաղորդում է GiveMeSport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Չելսին» դեռևս հետաքրքրված է դարպասապահի ծառայություններով։ «Ազնվականները» մտադիր են համաձայնության գալ «ռոսոներիների» հետ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։ Մենյանի շուկայական արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Մայքի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 52 խաղի։ 14 խաղում Մենյանը պահպանել է իր ունեցվածքը։