Իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին, որի իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին», կարող է տեղափոխվել այլ ակումբ։ Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Բեշիկթաշը» և Լոնդոնի «Ֆուլհեմը» հետաքրքրված են հարձակվողի ծառայություններով։ Երկու հավակնորդներն էլ արդեն բանակցություններ են սկսել իտալական գրանդի ղեկավարության հետ։ Անցյալ մրցաշրջանում Թարեմին «ներաձուրիի» կազմում մասնակցել է 26 խաղի՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։
32-ամյա իրանցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 3.5 միլիոն եվրո, իսկ նրա աշխատանքային պայմանագիրը «Ինտերի» հետ լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։