«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բաց է թողել թիմի վերջին մարզումը։ Ակումբը ցանկանում է բաժանվել 33-ամյա խաղացողից և այլևս չի տեսնում նրան մեկնարկային կազմում։
Գերմանացին դեռևս մտադիր չէ հեռանալ, բայց նաև չի ձևացրել, թե ոչինչ չի պատահել։ Cadena SER-ի տվյալներով՝ թիմի ավագը որոշել է բաց թողնել «կապտանռնագույնների» առաջին նախամրցաշրջանային մարզումը՝ փոխարենը շարունակել է մարզվել մարզասրահում։
Դարպասապահը խիստ հիասթափված է «Բարսայի» վերաբերմունքից։ Հաղորդվում է, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենի գործակալը դեռևս տարբերակներ է փնտրում իր հաճախորդի համար, եթե նա փոխի իր միտքը մնալու վերաբերյալ։