«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել

«Մանչեսթեր Սիթին» և գերմանական Puma ընկերությունը նոր համագործակցության համաձայնագիր են կնքել, հաղորդում է «Քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

Անգլիական առաջատար ակումբի և սպորտային պարագաների արտադրողի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2034/2035 մրցաշրջանը։ Այս գործարքը «Մանչեսթեր Սիթիին» տարեկան 100 միլիոն դոլար կբերի։

Սա անգլիական ֆուտբոլի պատմության մեջ տեխնիկական հովանավորի հետ կնքված ամենամեծ պայմանագիրն է։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիներին» Puma-ի հետ համագործակցում է 2019/2020 մրցաշրջանից։

Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին վիճակահանության արդյունքում Խոսեպ Գվարդիոլայի սաները զբաղեցրին մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։