«Լիվերպուլը» չի հրաժարվում «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու մտքից։ Մերսիսայդցիները 25-ամյա շվեդով հետաքրքրված են դեռևս մարտ ամսից։
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով լրագրող Նիկոլո Շիրային, մերսիսայդցիները շարունակում են աշխատել Իսակի տրանսֆերի վրա, չնայած «կաչաղակների»՝ հարձակվողի տրանսֆերի շուրջ բանակցելու դժկամությանը։ «Նյուքասլը» շուտով կարող է ձեռք բերել ևս մեկ թանկարժեք հարձակվողի՝ Հյուգո Էկիտիկեյին։
Հնարավոր է, որ այս ձեռքբերումը կմեծացնի Իսակի վաճառքի հավանականությունը։ Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները Ալեքսանդր Իսակի արժեքը գնահատում են 120 միլիոն եվրո։