Կոտ դ’Իվուարի նախկին կիսապաշտպան Կոլո Տուրեն նշանակվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մշտական օգնական, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
44–ամյա Տուռեն ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել ԱՄՆ-ում անցկացված աշխարհի ակումբային առաջնության ընթացքում, իսկ այժմ հաստատվել է Գվարդիոլայի մշտական շտաբում։
2024/25 մրցաշրջանում նա աշխատել է «Մանչեսթեր Սիթիի» Մ18 թիմում՝ գլխավոր մարզչի օգնականի պաշտոնում, նման աշխատանք է կատարել նաև Կոտ դ’Իվուարի ազգային և Մ23 հավաքականներում, «Սելթիկում» և «Լեսթերում»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2009–13 թթ. չեմպիոն «քաղաքաբնակներում» նա անցկացրել է 102 հանդիպում՝ խփելով 3 գոլ և կատարելիս 1 գոլային փոխանցում։