Գեորգի Մամարդաշվիլի․ «Երբ փոքր էի, հաճախ էի դիտում դարպասապահների մասին տեսանյութեր»

Վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին մեկնաբանել է իր տեղափոխությունը «Լիվերպուլ»։

«Երբ փոքր էի, հաճախ էի դիտում դարպասապահների մասին տեսանյութեր։ Դիտում էի Եժի Դուդեկի և Պեպե Ռեյնայի խաղերի տեսահոլովակները։ Այս ակումբն ունեցել է հզոր դարպասապահներ, ես կցանկանայի իմ հետքը թողնել այնտեղ», – դարպասապահի խոսքերը մեջբերում է մերսիսայդցիների ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ «Լիվերպուլ» տեղափոխվելուց առաջ Մամարդաշվիլին պաշտպանել է իսպանական Վալենսիայի գույները։ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Գեորգին խաղացել է 34 խաղ։ Վրացի դարպասապահը բաց է թողել 48 գոլ և ինը խաղում պահպանել է իր տիրակալի դիրքը