Ֆեդերիկո Վալվերդեն համաշխարհային ռեկորդ է սահմանել

Marca թերթը հրապարակել է ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը՝ ըստ նախորդ մրցաշրջանում խաղադաշտում անցկացրած ամենաշատ րոպեների։

Պարզվել է, որ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ հատելով 6000 րոպեի սահմանը։

«Ռեալ Մադրիդի» և Ուրուգվայի հավաքականի կազմում անցկացրած 72 խաղում Ֆեդերիկոն խաղադաշտում անցկացրել է 6116 րոպե։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը՝ 5796 րոպե, իսկ երրորդում՝ «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենյան (5624):