Էդին Ջեկո․ «Ես ուրախ եմ Իտալիա վերադառնալու համար»

Կենտրոնական հարձակվող Էդին Ջեկոն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Ֆիորենտինա»։ 39-ամյա բոսնիացու տեղափոխության մասին հայտարարվել է մի քանի օր առաջ։

«Առաջին ժամերը շատ հաճելի և յուրահատուկ էին, քանի որ ես ծանոթացա նոր գործընկերների և ակումբի անձնակազմի հետ։ Ես ուրախ եմ վերադառնալ Սերիա Ա։ Ինձ համար պատիվ է խաղալ այսպիսի գեղեցիկ քաղաքում և հեղինակավոր ակումբում», – հարձակվողի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

2024/2025 մրցաշրջանում Ջեկոն խաղացել է Ստամբուլի «Ֆեներբախչե»-ում։ Հարձակվողը մասնակցել է «կանարինների» 53 խաղի՝ խփելով 21 գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։