«Ատալանտայի» կենտրոնական կիսապաշտպան Էդերսոն Լուրենսոն կարող է շարունակել իր կարիերան Սաուդյան Արաբիայում:
Լրագրող Ռուդի Գալետիի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամը բանակցություններ է սկսել «Ատալանտայի» հետ Էդերսոնի հնարավոր տրանսֆերի շուրջ: Խաղացողը կարող է միանալ «Ալ-Հիլալին» կամ «Ալ-Նասրին»: Հաղորդվում է, որ «Ատալանտան» Էդերսոնին գնահատում է 60 միլիոն եվրո, սակայն գործարքը կարող է կնքվել նույնիսկ այդ գումարին հասնելու դեպքում՝ հաշվի առնելով բոնուսները:
Միևնույն ժամանակ, 26-ամյա բրազիլացուն հետաքրքրում են նաև Եվրոպայի որոշ խոշոր ակումբներ: Անցյալ մրցաշրջանում Էդերսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել է հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: