Դեկուն հանդիպել է Ժյուլ Կունդեին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն աշխատում է աջ պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագրի վրա: Ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը լրանում է 2027 թվականի կեսերին, և «Բլաուգրանայի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր կնքել խաղացողի հետ:

Ինչպես հաղորդում է Gazeta.Ru-ն՝ հղում անելով Իսպանիայի աղբյուրներին, Դեկուն արդեն հանդիպել է 26-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ՝ աշխատանքային պայմանագրի երկարաձգման հարցը քննարկելու համար:

Ժյուլ Կունդեն անցյալ մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրել է 53 խաղ՝ խփելով չորս գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում: Պաշտպանը կատալոնացիների շարքերը միացել է 2022 թվականի հուլիսին՝ տեղափոխվելով «Սևիլիայից»: