Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Անդրեյ Լունինը գրավել է մեկ այլ իսպանական ակումբի ուշադրությունը։ «Վիլյառեալը» հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստով։

Հայտնի ինսայդեր Մատեո Մորետտոյի խոսքով՝ «Դեղին սուզանավի» ներկայացուցիչները տեղեկություններ են խնդրել «Լոս Բլանկոսի» դարպասապահի հնարավոր տրանսֆերի մասին, սակայն ակումբը դիտարկում է նաև այլ թեկնածուներ։

Transfermarkt պորտալը Անդրեյ Լունինի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո, իսկ նրա ներկայիս պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Անցյալ մրցաշրջանում դարպասապահը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 14 խաղ բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 19 գոլ։