Լամին Յամալի ծննդյան երեկույթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել

«Բարսելոնայի» խաղացող Լամին Յամալի կազմակերպած երեկույթին մասնակցած թզուկը հայտարարել է, որ ինքը և իր գործընկերները պաշտպանության կարիք չունեն:

Ավելի վաղ ADEE-ի (հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ թզուկություն) ներկայացուցիչները զայրացած հայտարարություն էին արել՝ մեղադրելով Յամալին իր երեկույթին թզուկների ներկայության պատճառով անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ:

«Ես համաձայն չեմ ADEE-ի հետ: Նրանք են, ովքեր փորձում են նվաստացնել թզուկություն ունեցող մարդկանց: Ոչ ոք մեզ որևէ անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել, թույլ տվեք հանգիստ աշխատել:

Այս միավորումը մի քանի տարի վնասում է մեզ: Մենք աշխատում ենք որպես անիմատորներ: Ինչո՞ւ չենք կարող դա անել մեր վիճակի պատճառով», – թզուկի խոսքերն է մեջբերում Rac1-ը:

Իսպանիայի սոցիալական իրավունքների նախարարությունը կոչ է արել իրավապահ մարմիններին հետաքննություն անցկացնել՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումները հետաքննելու համար: