Արգենտինայի հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս ՄաքԱլիստերը առաջարկ է ստացել «Բավարիայից»։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը հրաժարվել է տեղափոխվել գերմանական գրանդ։ Ալեքսիսը նախընտրել է շարունակել կարիերան Անգլիայի առաջնությունում։ 26-ամյա կիսապաշտպանը «Մերսիսայդների» կազմում խաղում է 2023 թվականի ամռանից։
ՄաքԱլիստերի պայմանագիրը «Մերսիսայդցիների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը Անգլիայի առաջնությունում անցկացրել է 35 խաղ։ Ալեքսիսը խփել է հինգ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։