Վինիսիուս Ժունիորը չպետք է ավելի բարձր վարձատրվի քան Կիլիան Մբապպեն

Մադրիդի «Ռեալը» և թիմի բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ նոր պայմանագրի ստորագրման հարցում։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։

Գլխավոր խոչընդոտը ֆինանսական հարցերն են։ Ըստ աղբյուրի՝ «արքայական» ակումբի դիրքորոշումն այն է, որ Վինիսիուսի աշխատավարձը չպետք է գերազանցի թիմի նորեկ Կիլիան Մբապպեի ստացածը։ Այդ մոտեցումն, ինչպես հաղորդվում է, Վինիսիուսին դուր չի գալիս։

Ավելի վաղ շրջանառվում էին տեղեկություններ, որ բրազիլացին պահանջում է տարեկան շուրջ 30 միլիոն եվրո աշխատավարձ, որը կարող է լրացվել նաև տարբեր պարգևավճարներով՝ ելնելով խաղային արդյունքներից ու ձեռքբերումներից։