Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը, այնուամենայնիվ, կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»: Ակումբները երկար և դժվար բանակցություններից հետո համաձայնության են եկել տրանսֆերի պայմանների շուրջ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Արսենալը» հարձակվողի համար կվճարի 63.5 միլիոն եվրո, իսկ «Սպորտինգը» կարող է ևս 10 միլիոն վաստակել բոնուսների տեսքով: Ավելի վաղ «Զինագործները» համաձայնության էին եկել հենց Վիկտոր Գյոկերեսի հետ:
Անցյալ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը Լիսաբոնի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում: Ընդհանուր առմամբ, շվեդը պորտուգալական գրանդի կազմում անցկացրած 102 խաղում խփել է 97 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում: