«Բրայթոնի» կենտրոնական հարձակվող Էվան Ֆերգյուսոնը համաձայնել է միանալ իտալական «Ռոմային»։ Այս մասին հայտնել է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ «Ռոման» այժմ բանակցություններ է վարում «Բրայթոնի» հետ՝ 20-ամյա իռլանդացու տրանսֆերի շուրջ։ Ֆերգյուսոնը «Բրայթոնի» գլխավոր թիմում խաղում է 2022 թվականից։
Այս ընթացքում նա մասնակցել է 80 խաղի, խփել 17 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ Ֆերգյուսոնի արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։