«Ռեալ Մադրիդը» շուտով կհայտարարի նոր տրանսֆերի մասին

«Ռեալ Մադրիդը» ավարտել է «Բենֆիկայից» ձախ պաշտպան Ալվարո Կարերասի տեղափոխությունը։

22-ամյա իսպանացու տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։ Լրագրող Խոսեպ Պեդրոլը հայտնում է, որ նորեկի շնորհանդեսը նախատեսված է երեքշաբթի օրը։ «Արքայական» ակումբը Ալվարո Կարերասի համար կվճարի 50 միլիոն եվրո, բայց ոչ թե մեկ վճարումով, այլ մի քանի փուլով։

«Սերուցքայինները» այս մասին համաձայնության են եկել «Բենֆիկայի» հետ երկար բանակցություններից հետո։ Ալվարո Կարերասն արդեն ծանոթ է «Ռեալին». նա խաղացել է մադրիդյան գրանդի երիտասարդական թիմում 2017-ից 2020 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։