«Ռեալի» կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մեկնաբանել է իր նախկին ակումբ՝ «Բետիս» հնարավոր վերադարձը։

«Բետիսը իմ տունն է։ Այդպես միշտ կլինի։ Հուսով եմ, որ նրանց դռները բաց կլինեն ինձ համար։ Մտադիր եմ այս շաբաթ քննարկել իմ ապագան։ Մինչ այժմ որևէ հանդիպում չի եղել», – կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում սոցիալական ցանցերում MadridZone-ի էջը։

Սեբալյոսը «Բետիսի» սան է։ Դանին «Բետիսի» կազմում խաղացել է 2014-ից 2017 թվականներին։ 28-ամյա կիսապաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է տասը միլիոն եվրո։