«Ռեալն» ու «Լիվերպուլը» աստղային փոխանակում կարող են իրականացնել

Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Լիվերպուլը» քննարկում են հնարավոր գործարքը, որով բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ համալրել մադրիդյան ակումբի կազմը։ Այս մասին հաղորդում է Real Madrid Confidential-ը։

Աղբյուրի տվյալներով՝ փոխանակման շրջանակում «Լիվերպուլը» նաև պատրաստ է վճարել հավելյալ 35 միլիոն եվրո՝ փոխհատուցելով երկու ֆուտբոլիստների շուկայական արժեքների տարբերությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26-ամյա Կոնատեն հետաքրքրված է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու հնարավորությամբ։ Անգլիական ակումբն իր հերթին պատրաստ է բաց թողնել ֆրանսիացուն, որպեսզի խուսափի նրան պայմանագրի ավարտից հետո անվճար կորցնելու ռիսկից։

Ինչ վերաբերում է Ռոդրիգոյին, ապա 24-ամյա բրազիլացին այս պահին վստահ խաղաժամանակ չի ստանում «Ռեալում»։ Աշխարհի ակումբային առաջնությունում եզրային հարձակվողն իր կարողությունները լիարժեք դրսևորելու հնարավորություն չի ունեցել, ինչն էլ ստիպել է նրան մտածել կարիերայի շարունակության այլ տարբերակների մասին։ Ռոդրիգոյի գլխավոր նպատակը 2026 թվականի աշխարհի առաջնությանն Բրազիլիայի հավաքականում տեղ ապահովելն է։

Ըստ Transfermarkt պորտալի գնահատականների՝ Կոնատեի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո, իսկ Ռոդրիգոյինը՝ 90 միլիոն։