Իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տորրեն 2025/26 մրցաշրջանը կանցկացնի «Մալյորկայի» կազմում։ Ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Բարսելոնայից»։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը և «Մալյորկան» համաձայնության են եկել ֆուտբոլիստ Պաբլո Տորրեի տրանսֆերի վերաբերյալ: «Բարսելոնան» իրավունք կունենա ետ գնել կիսապաշտպանին և ապագա վաճառքից շահույթ ստանալ: Ակումբը մաղթում է հաջողություն և հաջողություններ ապագայում՝ թե՛ անձնական, թե՛ պրոֆեսիոնալ մակարդակում», ասվում է ակումբի հայտարարության մեջ: