«Նոան» ժամանել է Չեռնոգորիա

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոա» ֆուտբոլային ակումբը հուլիսի 14-ին մեկնել է Չեռնոգորիա՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը հուլիսի 15-ին կհյուրընկալվի Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստին»։ Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 23:00-ին։

Նշենք, որ երևանյան ակումբը առաջին խաղում տոնել էր նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ։