«Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում», գիտակցում է, որ նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի ծրագրերում չի կարող տեղ գտնել, քան իոր կատալոնական ակումբի կիսապաշտպանության գոտու համար պայքարում են մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի ապագայի հարցում որևէ նշանակալի առաջընթաց դեռևս չկա։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ամենահավանական զարգացումը պայմանագրի երկկողմ խզումն է։ 32-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը ոչ կայուն կերպով անցկացրեց և այժմ նոր ակումբի որոնումներում է։